Դատախազները հուլիսի 20-ին պահանջել են ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին 20 տարվա ազատազրկման դատապարտել հատուկ ռեժիմի գաղութում։
Նավալնին արդեն 9 տարվա ազատազրկման պատիժ է կրում Վլադիմիրի շրջանի Մելեխովո գյուղի թիվ 6 քրեակատարողական հիմնարկում:
Այժմ նա մեղադրվում է ՌԴ ՔՕ վեց հոդվածներով, որոնց թվում են ծայրահեղական կառույցի ստեղծում և ֆինանսավորում, ծայրահեղական կոչերի հնչեցում, նացիստական կարգախոսների հնչեցում և անչափահասներին վտանգավոր գործողություններում ներգրավում։
Մեղադրող կողմը 20 տարվա ազատազրկման այդ պահանջը ներկայացրել է Մոսկվայի քաղաքային դատարանի արտագնա նիստի ընթացքում: Դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 4-ին։
Հուլիսի 20-ին Նավալնին դատարանում հանդես է եկել վերջին խոսքով, որի տեքստը հրապարակվել է նրա սոցիալական ցանցում։
Նա իր ելույթում մեղադրել է Ռուսաստանի իշխանություններին երկրի բնակչությանը աղքատացնելու համար և դատապարտել է Ուկրաինայի պատերազմը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեկնարկել է Նավալնիի դեմ նոր դատավարությունը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալեքսեյ Նավալնին դատապարտվեց ինը տարվա ազատազրկման ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նավալնի. «Ռուսաստանը կլինի՛ երջանիկ»