Մատչելիության հղումներ

Նավալնի. «Ռուսաստանը կլինի՛ երջանիկ»


Ռուսաստանցի ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնին Բաբուշկինսկի շրջանային դատարանում, Մոսկվա, 21 փետրվարի, 2021թ.
Ռուսաստանցի ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնին Բաբուշկինսկի շրջանային դատարանում, Մոսկվա, 21 փետրվարի, 2021թ.

Ռուսաստանցի ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնին այսօր դատարանում հանդես եկավ վերջին խոսքով:

Նա ասաց, որ «Ռուսաստանը դժբախտ երկիր է, որտեղ ապրող դժբախտ ժողովուրդն արժանի է երջանկության»:

Բաբուշկինսկի շրջանի դատարանը վեց շաբաթով կրճատել է Նավալնիի պայմանական ազատազրկումը 3.5 տարվա իրական ազատազրկմամբ փոխարինելու Սիմոնովսկի դատարանի սահմանած պատժաչափը:

Հաշվի առնելով տնային կալանքի և «Մատրոսկայա տիշինա» բանտում գտնվելու տևողությունը` դատարանը վճռել է, որ Նավալնին քրեակատարողական հիմնարկում կմնա ընդհանուր հաշվով 2.5 տարի:

«Իհարկե, ես ուզում եմ, որ Ռուսաստանը երջանիկ լինի, դրա համար էլ առաջարկում եմ փոխել կարգախոսը՝ Ռուսաստանը պետք է լինի ոչ միայն ազատ, այլև երջանիկ: Ռուսաստանը կլինի՛ երջանիկ»,- հայտարարել է Նավալնին:

Այսօր ավելի ուշ Բաբուշկինսկի շրջանի դատարանը կանդրադառնա երկրորդ գործին, որով Նավալնին մեղադրվում է պատերազմի վետերանին զրպարտելու և վիրավորելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG