Թուրքիան ցանկանում է Չինաստանի օգնությամբ արդիականացնել Bayraktar-ները

Թուրքական արտադրության Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք, արխիվ

«Թուրքիան ցանկանում է Չինաստանի օգնությամբ արդիականացնել Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարքերը», - այսօր գրել է Հոնգկոնգում լույս տեսնող South China Morning Post պարբերականը՝ վկայակոչելով չինացի ռազմական փորձագետներին։

Թերթի տեղեկություններով՝ Անկարան մտադիր է չինական տեխնոլոգիաներ ստանալ, դիտարկվում է նաև անօդաչուների համատեղ արտադրության հնարավորությունը։

Թերթի զրուցակիցները նշել են, որ թուրքական կողմը Չինաստանի հետ համագործակցության մասին սկսել է մտածել , երբ Ուկրաինայում ընթացող պատերազմը բացահայտել է Bayraktar-ների «թույլ տեղերը»։