Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը՝ նյութական օգնություն ցուցաբերելու համար։
«Բարեկամ Ադրբեջանի աջակցությունը կարևոր է ագրեսորի մշտական հարձակումների պայմաններում Ուկրաինայի էներգետիկ համալիրի կայունությունն ապահովելու համար»,- Թվիթերում գրել է Զելենսկին։
Հուլիսի 17-ին նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ Ադրբեջանի կառավարությունը 7 միլիոն 600 հազար ամերիկյան դոլարի օգնություն է հատկացրել Ուկրաինայի համար էլեկտրական սարքավորումներ ձեռք բերելու և դրանք այդ երկիր առաքելու համար։