Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «փոխադարձ համաձայնությամբ» ներկա չի գտնվի Յոհանեսբուրգում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։ Այս մասին պաշտոնապես հայտնում է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի գրասենյակի կայքը։
Օգոստոսի 22-24-ը կայանալիք գագաթնաժողովին ռուսական պատվիրակությունը գլխավորելու է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Հնարավոր է՝ Պուտինը Մոսկվայից միանա տեսակապի միջոցով։
Հարավաֆրիկյան Հանրապետությունը կլիներ Պուտինի առաջին այցը նրան ձերբակալելու մասին Միջազգային քրեական դատարանի օրդերից հետո։ Դատարանը նման վճիռ է կայացրել ուկրաինացի երեխաներին Ռուսաստան տեղափոխելու համար։
ՀԱՀ-ը Հռոմի ստատուտը ստորագրած երկրներից է և պարտավոր է կատարել Միջազգային քրեական դատարանի որոշումները։