Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանին կանչել են ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն այսօր Մոսկվայում հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավիճակը Հարավային Կովկասում, Բաքվի և Երևանի խաղաղության գործընթացը։

Ռուսական կողմը հաստատել է Լաչինի միջանցքի ամբողջական և անհապաղ ապաշրջափակման, դրա երկայնքով երկու ուղղություններով տրանսպորտային կապերի վերականգնման անհրաժեշտությունը, որը բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից և Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունից:

ՌԴ ԱԳՆ հուլիսի 15-ի հայտարարության կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ի ոչ կոռեկտ մեկնաբանությունների հետ կապված ընդգծվել է, որ «Ռուսաստանի Դաշնությունը միշտ հարգանքով է վերաբերվել Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, հավատարիմ է դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի ոգուն և տառին»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ ԱԳՆ. Խաղաղության պայմանագրի անբաժանելի մասը պետք է դառնան ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքներըԱդրբեջանը հակադարձում և անհիմն է որակում Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունը

Միևնույն ժամանակ, ըստ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության, դա չի վերացնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը բազմակողմանիորեն խթանելու, օրակարգային բոլոր հարցերը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը, բացառապես խաղաղ քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծելու խնդիրը:

Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը մոտ ապագայում Մոսկվայում արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ կազմակերպելու և վերաբերյալ:

Այդ հանդիպմանը կարող են քննարկվել ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը, որին կհաջորդի Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողովը և դրանում նշված փաստաթղթի ստորագրումը:

Ռուդենկոյի և Բյուլբյուլօղլուի հանդիպման մասին ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում նշվում է, որ այն անցել է փոխադարձ հարգալից և կառուցողական մթնոլորտում։