Թբիլիսիում Լեհաստանի դեսպանի պաշտոնակատար Մարիուշ Ժակն այսօր հրավիրվել է Վրաստանի ԱԳՆ։ Այս տեղեկությունը լրատվամիջոցներին են հաղորդել Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից՝ նշելով, որ լեհ դիվանագետը ԱԳՆ է հրավիրվել «Վիվամեդ» բժշկական կենտրոնում անցած շաբաթավերջին տեղի ունեցած միջադեպի պատճառով։
Միխեիլ Սաակաշվիլիին հետազոտելու նպատակով Թբիլիսի ժամանած լեհ բժիշկներից մեկը փորձել էր Վրաստանի նախկին նախագահից վերցված կենսաբանական նմուշներից մեկն աննկատ դուրս տանել հիվանդանոցից՝ այն թաքցնելով կոշիկի մեջ։
Միջադեպի մասին հայտնի էր դարձել, երբ Վրաստանի արդարադատության նախարարությունը հրապարակել էր այն պատկերող տեսանյութը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեհ բժիշկներ են մեկնել Թբիլիսի՝ Սաակաշվիլիին հետազոտելու նպատակով