Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուոլեսն աշնանը կազատի պաշտոնը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, արխիվ:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն ասել է, թե ցանկանում է աշնանը թողնել պաշտոնը և ընդհանրապես հեռանալ քաղաքականությունից:

Ուոլեսը նշել է, որ շարունակում է սատարել Բրիտանիայի ներկայիս վարչապետ Ռիշի Սունակին:

Պաշտպանության նախարարի պաշտոնի հավանական թեկնածուներն են ֆինանսների փոխնախարար Ջոն Գլենը, ներքին գործերի նախարարի անվտանգության գծով տեղակալ Թոմ Թուգենհաթը և արտաքին գործերի նախարարի Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով տեղակալ Անն-Մարի Թրեվելիանը։