Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլին հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը հասանելի է։
«Մեծ Բրիտանիան պաշտպանում է բարգավաճումը, խաղաղությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում։ Խաղաղության պատմական համաձայնագիրը գտնվում է հասանելիության սահմաններում», - սոցցանցում գրել է Քլևերլին։
Նախօրեին Լոնդոնում նա հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։