Հուլիսի 14-ի ժամը 22:30-ից հուլիսի 15-ի ժամը 00:30-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Հաղորդմանը Բաքուն դեռ չի արձագանքել։
Երեկ Ադրեջանը կրակել էր Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի, ինչպես նաև Ջիլի և Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Բաքուն, իր հերթին, հայկական կողմին էր մեղադրել Նախիջևանի ուղղությամբ կրակոցների համար։
Այսօր Բրյուսելում, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի կունենա Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը։ Բրյուսելյան բանակցություններին ընդառաջ իրավիճակը սահմաններին կրկին լարվել է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կողմերը հաղորդում են սահմանին պարբերաբար հնչող կրակոցների մասին