Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ. ՊՆ

Այսօր՝ ժամը 13:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ, հատնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը կրակ է բացել Ջիլի և Պարույր Սևակի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Շաբաթ օրը Բրյուսելում, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի կունենա Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը։ Բրյուսելյան բանակցություններին ընդառաջ իրավիճակը թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի սահմաններին կրկին լարվել է։