Այսօր, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ բացի հրաձգային զենքից կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ֊7 նռնականետ, հաղորդում է Պաշտպանության բանակը։
Ըստ հաղորդման՝ հայկական կողմում կորուստներ չկան, տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Այս հաղորդմանը Բաքուն դեռ չի արձագանքել։ Այսօր ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեղադրել էր Ստեփանակերտին Ասկերանի շրջանի իրենց դիրքերը գնդակոծելու համար։ Պաշտպանության բանակը հաղորդումն ապատեղեկատվություն էր որակել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ խաղաղապահները Շուշիում հրադադարի խախտման դեպք են արձանագրել