Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության ղեկավարի հետ հանդիպմանն ասել է, թե Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով «օգնություն ցուցաբերելու» հնարավորությունը։
Միաժամանակ Բայրամովը հայտարարել է նաև բժշկական նպատակներով Լաչինով հայերի անցման հնարավորության մասին, եթե դա լինի Կարմիր խաչի միջնորդությամբ և անցակետի կանոնների պահպանմամբ։
Ըստ Բաքվի՝ հանդիպմանը քննարկվել են նաև Ստեփանակերտում միջազգային կառույցի գործունեությանը վերաբերող հարցեր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ԼՂ բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև». արցախցիները կոնկրետ քայլեր են ակնկալում պաշտոնյաներիցԱրցախի պաշարման 215-րդ օրն է և մեկ ամիս է, ինչ ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահներին էլ թույլ չի տալիս որևէ բեռ անցկացնել Հակարիի իրենց անցակետով: Արցախում 120 հազար մարդ սովի սպառնալիքի տակ է։ Հուլիսի 11-ից էլ Ադրբեջանն ամբողջապես փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ արգելելով նաև Ստեփանակերտից Երևան ծանր հիվանդներ տեղափոխող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների տեղաշարժը՝ պատճառաբանելով, թե «Լաչին» անցակետում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով հուլիսի 1-ին, 3-ին, 5-ին փորձեր են արվել մաքսանենգ ճանապարհով տարբեր տեսակի ապրանքներ տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։
ԿԽՄԿ-ն պարզաբանել է՝ ԿԽՄԿ-ին պատկանող որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել՝ միևնույն ժամանակ նշելով՝ առանց իրենց իմացության վարձու չորս վարորդ փորձել են առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել սեփական փոխադրամիջոցներով, որոնց վրա ժամանակավորապես փակցված է եղել ԿԽՄԿ տարբերանշանը, նշված անձինք չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ և նրանց հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերն անմիջապես խզվել են։
Բայրամովն այսօր ողջունել է ԿԽՄԿ հայտարարությունն՝ ընդգծելով ապագայում նմանատիպ դեպքերը կանխելու անհրաժեշտությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն հայտարարում է Լաչինի անցակետում ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ բեռներ հայտնաբերելու մասինԱյսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է բազմամարդ հանրահավաք՝ հետագա անելիքները որոշելու նպատակով։ Արցախի պետնախարարաը հայտարարեց, թե պետք է սթափեցնել բոլորին, հնչեցնել աղետի կոչնակը. - «Մեր անժամկետ քայլերով ու գործողություններով ուշքի բերենք բոլոր դերակատարներին»:
Արցախի պետնախարարը դիմեց Հայաստանին, Ռուսաստանին, միջազգային հանրությանը. - «Ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, ինչի՞ն եք դուք սպասում: Ուզում եք այս հրապարակում մենք ամեն օր մարդկանց դիակներ ունենա՞նք, որ արձագանքեք»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները տարածքների մասին չեն. ԱԽ քարտուղար