Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են Արցախի լիակատար շրջափակման խորացող հետևանքների հաղթահարման ուղղությամբ կատարվող քայլերը:
Արցախի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ արտաքին քաղաքական դաշտում իրականացվող ջանքերը և Արցախ-Հայաստան միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ տարբեր միջազգային կառույցներից ու պետություններից հնչող կոչերը դրական արդյունք չեն տվել ոչ միայն Արցախի շրջափակումը ճեղքելու, այլև Ադրբեջանի նկրտումները զսպելու հարցում, ինչն ավելի ակտիվ և հասցեական աշխատելու հրամայական է առաջադրում:
Ելնելով իրավիճակից՝ Նախագահ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ Հանրապետության կենսագործունեության ապահովման նպատակով առկա ռեսուրսների վերաբաշխման, ներքին ու արտաքին անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ԼՂ բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև». արցախցիները կոնկրետ քայլեր են ակնկալում պաշտոնյաներից