Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների համաձայն ևս 23 ընտանիք՝ 85 մարդ է բնակություն հաստատել Լաչին քաղաքում։
Այսպիսով՝ շուրջ մեկ տարվա ընթացքում Լաչինում բնակություն է հաստատել ընդհանուր առմամբ 93 ընտանիք՝ շուրջ 350 մարդ։ Ադրբեջանի իշխանությունները մտադիր են մինչև տարեվերջ բնակեցնել նաև Սուսը և Աղավնոն։
Բերձոր քաղաքը, Աղավնոն ու Սուսն Ադրբեջանին են անցել 44-օրյա պատերազմից հետո ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ անցյալ տարվա օգոստոսին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իլհամ Ալիև. «Մենք վերադարձանք Լաչին»