Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը Twitter-ում տեղադրել է գրառում, որով անդրադարձել է նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցին:
«Երեկ ես խոսեցի Հայաստանի վարչապետի հետ՝ վերահաստատելու իմ ամուր աջակցությունն Ադրբեջանի հետ խաղաղություն ապահովելու շարունակական ջանքերին»,- գրել է Բլինքենը:
Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավարի համոզմամբ, Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար անհրաժեշտ են ուղիղ երկխոսությունը և դիվանագիտությունը:
«Ես դրան աջակցելուն հավատարիմ եմ մնում», - գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են տարածաշրջանում հաստատված իրադրությանն առնչվող հարցեր