Իսրայելի պաշտպանության նախարարն այսօր կայցելի Ադրբեջան

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտ, արխիվ

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն այսօր կացելի Բաքու: Այդ մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է մի դիվանագիտական աղբյուր:

Գալանտի այցի նպատակն է ամրացնել Իսրայելի և Ադրբեջանի ռազմավարական հարաբերությունները և ընդարձակել քաղաքական համագործակցությունը:

Բացի այդ, Գալանտը Բաքվում Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկելու է անվտանգության և տեխնոլոգիաների ասպարեզում կապերն ընդարձակելու հնարավորությունը:

Ենթադրվում է, որ Գալանտի այցի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղիները:

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ անցած երեք տասնամյակում Ադրբեջանը և Իսրայելը հաստատել են բարեկամական միջպետական կապեր, որոնք վերաճել են ռազմավարական դաշինքի:

Երկկողմ առևտրի ծավալը հասել է 1 միլիարդ 700 միլիոն դոլարի: Ադրբեջանը տարիներ շարունակ հանդիսանում է Իսրայելին նավթամթերք վաճառող հիմնական մատակարարը, որն ապահովում է դրա պահանջարկի մոտ 40 տոկոսը: