«Ռուսաստանը և Թուրքիան թե՛ հակասություններ ունեն, թե՛ հարաբերությունների մի հատված, որ համապատասխանում է երկու երկրների շահերին, հատված, որ կարևոր է թե՛ մեր, թե՛ թուրքական կողմի համար», - այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի և Շվեդիայի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները։
«Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է։ Այդ երկիրն իր պարտավորություններն ունի և հավատարիմ է դրանց։ Դա մեզ համար երբեք էլ գաղտնիք չի եղել։ Այս առումով մենք երբեք էլ վարդագույն ակնոցներ չենք կրել», - նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Զախարովա․ «Մենք երբեք չէինք մոռանում, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է»Անկարան և Ստոկհոլմը ընդհանուր հայտարարի են եկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում