Վիլնյուսում այսօր մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ժամեր առաջ Անկարան և Ստոկհոլմը ընդհանուր հայտարարի են եկել Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության խնդրի շուրջ։ Այս մասին հայտնի դարձավ, երբ Երևանում ուշ գիշեր էր՝ Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի եռակողմ բանակցությունների ավարտին։
«Ես ուրախությամբ ազդարարում եմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում նախագահ Էրդողանը համաձայնել է հնարավորինս սեղմ ժամկետներում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասին արձանագրությունը վավերացման նպատակով ուղարկել Թուրքիայի Ազգային մեծ ժողով։ Նա նաև համաձայնել է սերտորեն աշխատել թուրքական խորհրդարանի անդամների հետ՝ արձանագրության վավերացումն ապահովելու նպատակով», - հայտարարում էր Ստոլտենբերգը։
«Սա լավ օր է Շվեդիայի համար», - բանակցությունների ավարտին հայտարարում էր այդ երկրի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը՝ հատուկ ընդգծելով, որ Թուրքիայի դիրքորոշման փոփոխությանը Ստոկհոլմը կարողացել է հասնել «առանց հավելյալ զիջումների»։
Մանրամասները տե՛ս այստեղ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Էրդողան. «Բացեք Թուրքիայի ճանապարհը ԵՄ, բացենք Շվեդիայի ճանապարհը ՆԱՏՕ»Այսօր կհանդիպեն Շվեդիայի և Թուրքիայի ղեկավարները