Կենտրոնաֆրիկյան Հանրապետության հաղորդմամբ՝ «Վագների» զորքերը ոչ թե հեռանում են, այլ ռոտացիա է

«Վագների» հայրյուրավոր զորքի հեռանալը Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունից ուժերի ռոտացիայի մի մասն է, այլ ոչ թե դուրսբերման, հայտարարել է հանրապետության նախագահականի խոսնակը:

Ռուսաստանում «Վագների» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի գլխավորած կարճատև ապստամբությունը հարցեր է առաջացրել նրա խմբի ռազմական և առևտրային գործողությունների լայնածավալ ցանցի հեռանկարների վերաբերյալ ԱՊՀ և Աֆրիկայի այլ մասերում, Մերձավոր Արևելքում և այլուր, փոխանցում է Reuters-ը։

«Ոմանք գնացել են, իսկ մյուսները կգան»,- ասել է նախագահի խոսնակը։

«Վագների» մի քանի հարյուր վարձկան վերջերս լքել է երկիրը, Reuters-ին հայտնել է ռազմական աղբյուրը՝ անանուն մնալու պայմանով և առանց այլ մանրամասների:

Հայտնի չէ, թե քանիսն են մնացել։ Ենթադրվում էր, որ այնտեղ ընդհանուր գործում էին մոտ 1900 ռուս վարձկաններ, այդ թվում՝ «Վագներից»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պեսկով. «Մենք Պրիգոժինի տեղաշարժին հետևելու ոչ հնարավորություն և ոչ էլ ցանկություն ունենք»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լուկաշենկո. «Պրիգոժինը Բելառուսում չէ»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵԱՀԿ ԽՎ-ը ահաբեկչական կազմակերպություն ճանաչեց «Վագներ»-ը