Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ԽՎ-ը ահաբեկչական կազմակերպություն ճանաչեց «Վագներ»-ը


Ռուսաստան - Ապստամբած «Վագներ»-ը Դոնի Ռոստովում, 24-ը հունիսի, 2023թ.
Ռուսաստան - Ապստամբած «Վագներ»-ը Դոնի Ռոստովում, 24-ը հունիսի, 2023թ.

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել և կոչ է արել ԵԱՀԿ անդամ բոլոր երկրներին արգելել այն։

Ռուսաստանը ԵԱՀԿ ԽՎ անդամ է, սակայն Կանադայում անցկացված այս նստաշրջանին չի մասնակցել։

Բանաձևը մանրամասնում է, որ «Վագներ»-ը գործել է ի շահ ռուսական պետության և, ինչպես անցյալ շաբաթ խոստովանել է Վլադիմիր Պուտինը, ֆինանսավորվել է պետության կողմից։

Վեհաժողովը նաև դատապարտել է Բելառուսին՝ «Վագներ»-ին աջակցելու և իր տարածքում բազավորելու համար, ինչը սպառնում է Բալթյան երկրների անվտանգությանը։

Ապրիլի սկզբին Ռուսաստանը հայտարարեց ԵԱՀԿ ԽՎ անդամավճարների վճարումը դադարեցնելու մասին, թեև ռուս պատգամավորներն ընդգծել են, որ Մոսկվան մտադիր չէ դուրս գալ այս կազմակերպությունից։

Հունիսի 23-ին ռուսական պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը հայտարարեց, որ չեն մեկնի Կանադա, «որովհետև ո՛չ ԵԱՀԿ ղեկավարությունը, ո՛չ Կանադան ռուսական պատվիրակության բնականոն կեցությունն ու բնականոն աշխատանքն ապահովելու երաշխիքներ չեն տվել»։

XS
SM
MD
LG