Վերջին ամիսներին «ինտենսիվ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ», հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում։
Նա նշել է, որ այս ընթացքում մի քանի հանդիպումներ են եղել երկու երկրների ղեկավարների, ինչպես նաև ինտենսիվ շփումներ արտգործնախարարների մակարդակով։
Ջեյհուն Բայրամովը հավելել է, որ կողմերը բանակցություններ են վարում հաղորդակցությունների բացման շուրջ։
Երևանն ու Բաքուն համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ, նախորդ ամսվա վերջին՝ Վաշինգտոնում երեք օր տևած բանակցությունների ավարտին, հայտարարել էին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները։
Միացյալ Նահանգների միջնորդությամբ հայ - ադրբեջանական բանակցությունների երկրորդ փուլի արդյունքում, ինչպես տեղեկացրել են կողմերը, նաև փոխըմբռնման առաջընթաց են գրանցել՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեզ ավելի շատ միջազգային ջանքեր են պետք էթնիկ զտումները կանխելու համար. Միրզոյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության շուրջ համաձայնություն չկա, Արցախից հայտնում են՝ Ադրբեջանը ինտեգրացիա է պահանջումԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը և Բայրամովը համաձայնեցրել են համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդված և «գրանցել փոխըմբռնման առաջընթաց»