Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Կոլին Քոլը հաստատեց, որ ռազմական օգնության նոր փաթեթով Ուկրաինան կստանա նաև կասետային զինամթերք:
«800 միլիոն դոլարի փաթեթը ներառում է 155 միլիմետր տրամաչափի հրետանային արկեր, դրանց թվում կա նան կասետային զինամթերք: Միացյալ Նահանգներն ոնի հարյուր հազարավոր նմանօրինակ զինամթերք, բայց մենք չենք հրապարակի Ուկրաինային տրամադրվող արկերի թիվը, որ տեղեկատվություն չտանք Ռուսաստանին»,- ասել է Քոլը:
Նրա խոսքով` այդ զինամթերքն Ուկրաինան կստանա հիմա իրականացվող հակագրոհի ընթացքում:
Փորձագետների կարծիքով` կասետային զինամթերքը կարող է որոշակի առավելություն տալ ուկրաինացիներին ռուսների ամուր պաշտպանական դիրքերը ճեղքելու հարցում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ The New York Times-ի՝ Վաշինգտոնը պատրաստ է կասետային զինամթերք տրամադրել Կիևին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ պաշտպանության նախարարը հեռախոսով զրուցել է ուկրաինացի պաշտոնակցի հետ