Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր ավելի քան 9 հազար խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ ավելի քան 500 երեխա. ՄԱԿ

ՄԱԿ-ի նոր զեկույցի համաձայն՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր ավելի քան 9000 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ ավելի քան 500 երեխա։ Քաղաքացիական անձանց շրջանում զոհերի կամ վիրավորվածների իրական թիվը, ինչպես նշում են զեկույցի հեղինակները, ավելի մեծ է, քանի որ որոշ բնակավայրերում տուժածների մասին բազմաթիվ հաղորդումներ դեռևս ստուգման փուլում են։

ՄԱԿ-ի գնահատմամբ՝ վերջին 500 օրվա ընթացքում Ուկրաինայում երեք անգամ ավելի շատ խաղաղ բնակիչներ են զոհվել, քան երկրի արևելքում ռազմական գործողությունների ութ տարիների ընթացքում։