Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանը հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանին ու Կարեն Ղազարյանին դատապարտեց 11 տարի 6 ամիս ազատազրկման։ Դատախազը պահանջել էր 12 տարվա պատժաչափ:
Հայաստանի զինծառայողները մեղավոր ճանաչվեցին մի շարք հանցագործությունների` այդ թվում դիվերսիայի փորձի, Ադրբեջանում ահաբեկչություն նախապատրաստելու համար:
Ըստ հայկական կողմի՝ զինվորներն առևանգվել են Շիկահողի դիրքեր հաց տանելիս:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր Սումգայիթի դատարանում կհրապարակվի առևանգված հայ զինծառայողների դատավճիռը