Լվովում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը։
Հաղորդագրության համաձայն՝ տուժել է 42 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Հինգշաբթի գիշերը Լվովին հասցված թևավոր հրթիռի հարվածի հետևանքով ամբողջությամբ ավերվել են բազմաբնակարան շենքի երեք մուտքերի վերին հարկերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լվովի հրթիռակոծման հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, կա մոտ չորս տասնյակ վիրավոր