ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հուլիսի 6-ին հեռախոսով զրուցել է իր ուկրաինացի պաշտոնակից Օլեքսի Ռեզնիկովի հետ: Այդ մասին հինգշաբթի օրը տեղեկացրել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը։
Զրույցը տեղի է ունեցել Լիտվայի մայրաքաղաքում հաջորդ շաբաթ կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովից օրեր առաջ և զինամթերքի մասին ուրբաթ օրը սպասվելիք քաղաքական կարևոր հայտարարությանն ընդառաջ:
Ենթադրվում է, որ հուլիսի 7-ին ԱՄՆ-ը կհայտնի Ուկրաինային կասետային զինամթերք տրամադրելու որոշման մասին:
Ռայդերը հավելել է, որ Օսթինի և Ռեզնիկովի զրույցի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ավելի ուշ կհրապարակվեն:
Ռայդերը չի հաստատել Կիևին կասետային զինամթերք փոխանցելու մասին տեղեկությունը: «Դրա մասին հիմա ասելիք չունեմ», - նշել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ The New York Times-ի՝ Վաշինգտոնը պատրաստ է կասետային զինամթերք տրամադրել Կիևին