Ազգային ժողովի «Քննիչ հանձնաժողովում» Փաշինյանի ելույթից հետո հայտարարությամբ է հանդես եկել նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և նշել, որ այդ հանձնաժողովի հանդեպ ունեցած վերապահումներով հանդերձ որոշել է ներկայանալ՝ բացատրություններ տալու և հարցերին պատասխանելու նպատակով:
Նա հիշեցրել է, որ հանձնաժողովի նախագահը մշտապես հայտարարել է, որ միջոցներ կձեռնարկի իր մասնակցության հարցը լուծելու վերաբերյալ, սակայն մինչ օրս որևէ գործողություն չի ձեռնարկել այդ ուղղությամբ: Տոնոյանը այդ հնարավորությունը սահմանափակելը համարում է իր սահմանադրական իրավունքների խախտում:
«Հաշվի առնելով վերոհիշյալ հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահի պաշտոնական հրավերը նիստին մասնակցելու վերաբերյալ խնդրում եմ թույլատրել ներկայանալ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր՝ բացատրություններ տալու և հարցերին պատասխանելու նպատակով», - գրել է Տոնոյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմից խուսափելու տեսական հնարավորության համար պարտադիր պայման էր ԼՂ հարցի կարգավորման հայկական տեսլականից հրաժարվելը․ Փաշինյան44-օրյա պատերազմից մեկ տարի անց կալանավորված պաշտպանության նախկին նախարարը դեռ ապրիլի վերջին էր պատրաստակամություն հայտնել պատասխանել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հարցերին, սակայն, պայմանով, եթե վարչապետ Փաշինյանն էլ մասնակցի ու նիստը բաց լինի։
Դավիթ Տոնոյանին Նիկոլ Փաշինյանն էր նշանակել պաշտպանության նախարար: Նա պաշտոնավարեց մինչև 44-օրյա պատերազմի ավարտը, ազատազրկվեց բանակին անպիտան հրթիռներ մատակարարելու գործով։