ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել և կոչ է արել ԵԱՀԿ անդամ բոլոր երկրներին արգելել այն։
Ռուսաստանը ԵԱՀԿ ԽՎ անդամ է, սակայն Կանադայում անցկացված այս նստաշրջանին չի մասնակցել։
Բանաձևը մանրամասնում է, որ «Վագներ»-ը գործել է ի շահ ռուսական պետության և, ինչպես անցյալ շաբաթ խոստովանել է Վլադիմիր Պուտինը, ֆինանսավորվել է պետության կողմից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վագներ»-ը Ռուսաստանի պետությունից գրեթե 1 տրիլիոն ռուբլի է ստացելՎեհաժողովը նաև դատապարտել է Բելառուսին՝ «Վագներ»-ին աջակցելու և իր տարածքում բազավորելու համար, ինչը սպառնում է Բալթյան երկրների անվտանգությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լուկաշենկո․ «Վագներականների ռազմական փորձը մեր բանակի համար կարող է անգին լինել»Ապրիլի սկզբին Ռուսաստանը հայտարարեց ԵԱՀԿ ԽՎ անդամավճարների վճարումը դադարեցնելու մասին, թեև ռուս պատգամավորներն ընդգծել են, որ Մոսկվան մտադիր չէ դուրս գալ այս կազմակերպությունից։
Հունիսի 23-ին ռուսական պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը հայտարարեց, որ չեն մեկնի Կանադա, «որովհետև ո՛չ ԵԱՀԿ ղեկավարությունը, ո՛չ Կանադան ռուսական պատվիրակության բնականոն կեցությունն ու բնականոն աշխատանքն ապահովելու երաշխիքներ չեն տվել»։