Քիշնևի օդակայանում երկու մարդու սպանած տաջիկստանցին մահացել է այդ միջադեպի ընթացքում ստացած վերքերից

Մոլդովա - Քիշնևի միջազգային օդանավակայանը, 30-ը հունիսի, 2023թ.

Հունիսի 30-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի միջազգային օդանավակայանում մի սահմանապահի և մի պահակի սպանած Տաջիկստանի քաղաքացին այդ օրը փոխհրաձգության ընթացքում ստացած հրազենային վնասվածքից մահացել է: Այդ մասին հաղորդել է Մոլդովայի ներքին գործերի նախարարության ոստիկանության գլխավոր վարչությունը:

«Քիշնևի օդանավակայանի տարածքում կրկնակի սպանության համար մեղադրվող Աշուրովը ուշքի չգալով մահացել է հիվանդանոցում», - ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Աշուրովի անունը հավանաբար Ռուստամ է: Նրան թույլ չեն տվել հատել երկրի սահմանը, ինչից հետո նա խլել է սահմանապահի ատրճանակը և կրակ է բացել:

Դեպքի վայր հասած հատուկ ջոկատը նրան վնասազերծել և ձերբակալել է, ապա հրազենային վիրավորումով փոխադրել է հիվանդանոց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քիշնևի օդակայանում մահացու կրակոցներն արձակել է Տաջիկստանի քաղաքացին