Մատչելիության հղումներ

Քիշնևի օդակայանում մահացու կրակոցներն արձակել է Տաջիկստանի քաղաքացին


Հրազենի կիրառմամբ միջադեպ օդակայանում, Քիշնև, 30 հունիսի, 2023թ.
Հրազենի կիրառմամբ միջադեպ օդակայանում, Քիշնև, 30 հունիսի, 2023թ.

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի օդակայանում հնչել են կրակոցներ, կան զոհեր, ուղևորներին տարհանել են:

Նախնական տվյալներով, միջադեպի մասնակիցը, ենթադրաբար, Թուրքիայի քաղաքացի էր, սակայն ավելի ուշ Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը հայտնել է, որ կրակոցներն արձակել է Տաջիկստանի մի 43-ամյա քաղաքացի:

Ըստ վարչապետի, այդ տղամարդուն չեն թույլատրել մտնել Մոլդովայի տարածք, ինչը պատճառաբանվել է երկրի անվտանգության խնդիրներով:

Անձը դրանից հետո հարձակվել է սահմանապահներից մեկի վրա, խլել է զենքը և դրանով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով զոհվել են սահմանապահը և անվտանգության ծառայության աշխատակիցը, բացի այդ, մի ուղևոր վիրավորվել է:

Դրանից հետո անձը փակվել է օդակայանի սրահներից մեկում, որտեղ նաև պատանդներ են գտնվել:

Մոլդովայի ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ջոկատը գործողություն է իրականացրել և ձերբակալել է այդ անձին, ով գործողության ընթացքում վիրավորում է ստացել և հետագայում բուժօգնություն է ստացել:

Մոլդովայի ներքին գործերի նախարարությունը կրակն արձակած Տաջիկստանի քաղաքացու անունը դեռ չի հրապարակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG