Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը կմեկնի Բաքու, որտեղ գումարվելու է Չմիավորման շարժման երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների համաժողովը: Այդ մասին ասել է Իրանի արտգործնախարարության մամլո խոսնակ Նասեր Քանանին:
Նրա փոխանցմամբ, Թեհրանը մեծ նշանակություն է տալիս Չմիավորման շարժմանը, որը կարևոր դեր է կատարում միջազգային և տարածաշրջանային գործընթացներում:
«Այցի ընթացքում նաև տեղի կունենա նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հանդիպումն ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ, նախատեսված են նաև այլ հանդիպումներ», - ասել է Քանանին:
Նրա խոսքով՝ այդ հանդիպումները պետք է նպաստեն Իրանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունների վերացմանը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Չմիավորման շարժման հավաքի նախապատրաստման նպատակով Բաքու է մեկնել Իրանի փոխարտգործնախարար Ռեզա Նաջաֆին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի ԱԳ փոխնախարար Ռեզա Նաջաֆին մեկնել է Բաքու