Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վաղը աշխատանքային այցով մեկնելու է Վաշինգտոն:
Անվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Հանդիպումների ժամանակ քննարկվելու են Հայաստան-ԱՄՆ երկկողմ համագործակցությունը, այլ մանրամասներ չեն հաղորդվում: