Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը այս շաբաթ Միացյալ Նահանգների մայրաքաղաքի Արլինգթոն արվարձանում կայացած բանակցություններում «համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց»: Այդ մասին ասված է հանդիպումից հետո հրապարակված մամլո հաղորդագրությունում:
Միասնական հաղորդագրությունում, որ տարածել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները, ասված է.
«Հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում անցկացրել են երկկողմ բանակցություններ: Վաշինգտոնում ԱԳ նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:
Նախարարներն ու նրանց թիմերը շարունակել են առաջընթացը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ: Նրանք համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք:
Երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար և հայտնել բանակցությունները շարունակելու իրենց հանձնառությունը»:
Մանրամասները տե՛ս այստեղ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վաշինգտոնում ընթացող ինտենսիվ բանակցություններին զուգահեռ Երևանն ու Բաքուն փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում Արցախում բախումները չեն հանգեցրել Վաշինգտոնում Միրզոյան - Բայրամով բանակցությունների դադարեցմանըՎաշինգտոնի բանակցություններն ուղեկցվում են կրակոցներով ու զոհերով. Ստեփանակերտից պահանջում են դադարեցնել դրանք