Շփման գծում նախօրեի արյունալի միջադեպի հետևանքով երկու զոհված զինծառայողների դիերն Ադրբեջանն արգելում է Հայաստան տեղափոխել, «Ազատությանը» հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա նշեց, որ ժամկետայիններից մեկը՝ 20-ամյա Սամվել Թորոսյանը, Ստեփանակերտի բնակիչ է. ծնողները ցանկանում են նրան Եռաբլուրում հուղարկավորել, մյուս զինծառայողը՝ 20-ամյա Երվանդ Թադևոսյանը՝ Քաշաթաղի նախկին բնակիչ, որի հարազատները պատերազմից հետո Հայաստանում են բնակվում։
Արցախի օմբուդսմենը հերքեց ադրբեջանական կողմի պնդումները, թե երկու զոհված զինծառայողները Հայաստանի զինված ուժերից են, ու դրանք որակեց «հերթական մանիպուլյացիա»։ Ստեփանյանը փոխանցեց, որ դիերը Հայաստան տեղափոխելու համար արցախյան կողմը փորձել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ հարցը լուծել, սակայն դեռ չի հաջողվում։
Ստեփանակերտից նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին են դիմել տեղափոխումը կազմակերպելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած կրակոցների հետևանքով հայկական կողմում 4 զինծառայող է զոհվել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանն արգելում է Հայաստան տեղափոխել երկու զոհերի դիերը. Արցախի օմբուդսմեն