ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հունիսի 29-30-ին Հայաստանում հյուրընկալում է ԱՄՆ պետքարտուղարության դեսպան, Պատժամիջոցների համակարգման գրասենյակում հատուկ համակարգող Ջեյմս Օ՛Բրայենին։
Հայաստան կատարած այցի ընթացքում դեսպան Օ՛Բրայենը կհանդիպի ՀՀ բարձաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի հետ՝ քննարկելու ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում համագործակցության հարցերը և իր գնահատանքը հայտնելու ԱՄՆ պատժամիջոցների ապահովման հայաստանյան հանձնառության վերաբերյալ, հայտնում են Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատնից։
Ամերիկացի պաշտոնյան անցած շաբաթներին պնդում էր, որ եվրոպական ընկերությունների որոշակի ապրանքատեսակներ՝ միկրոսխեմաներ, էլեկտրոնիկա, զարտուղի ճանապարհներով Ռուսաստան է հասնում, որտեղ դրանք օգտագործում են ռազմական արտադրության համար։
Նա ավելի վաղ Թբիլիսի է այցելել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատժամիջոցների հարցերով արևմտյան երկրների պաշտոնյաները կժամանեն Հայաստան