Կրամատորսկում հրթիռային հարվածի զոհերի թիվը հասավ 12-ի

Ուկրաինա - Որոնողա-փրկարարական աշխատանքները Կրամատորսկում հրթիռային հարվածի հետևանքով փլուզված շենքի փլատակներում, 28-ը հունիսի, 2023թ.

Կրամատորսկի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, հաղորդում են Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը և Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Մահացածների թվում երեք երեխա կա։

Այսօր առավոտյան փլատակներից դուրս է բերվել ևս մեկ մահացածի դի։ Փրկարարներն ավարտել են աշխատանքը։

Հարվածը Կրամատորսկին հասցվել է երեքշաբթի երեկոյան, արձակված երկու հրթիռներից մեկը խոցել է պիցցերիա ռեստորանը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ քաղաքին հարված է հասցվել, միաժամանակ առաջ քաշելով վարկած, թե թիրախը Կրամատորսկում Ուկրաինայի զինված ուժերի բրիգադներից մեկի հրամանատարական կազմի ժամանակավոր տեղակայման կետն էր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մոսկվան պնդում է՝ Կրամատորսկում հարձակման թիրախը ռազմական օբյեկտ էրԿրամատորսկում հրթիռային հարվածից առնվազն 9 մարդ է զոհվել, 60-ը վիրավորվել է