Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ շարունակել է խախտել հրադադարը` ժամը 21։00-ի սահմաններում 60 մմ տրամաչափի ականանետից 2 ական արձակելով Կիչան համայնքի, ժամը 21:30-ի սահմանում մեկ ական Ճանկաթաղի ուղղությամբ, հատնում է Արցախի պաշտպանության բանակը՝ հավելելով, որ հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին, ըստ հաղորդագրության, հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ավելի վաղ Ստեփանակերտը հայտնել էր, որ ժամը 19:40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով նաև ականանետ:
Բաքուն էլ իր հերթին հայկական կողմին էր մեղադրել ադրբեջանական դիրքերի ուղղության կրակ բացելու համար՝ հատնելով մեկ վիրավորի մասին: Ստեփանակերտը հերքել է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստեփանակերտն ու Բաքուն միմյանց մեղադրում են հրադադարը խախտելու համար