44-օր պատերազմի քննիչ հանձնաժողովը պատրաստվում է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպել, այսօր նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հարցրեց վարչապետին՝ տեղյա՞կ էր, որ նոյեմբերի 6-ից մարդիկ լքում էին Ստեփանակարետը։ Փաշինյանը պատասխանեց, որ նման տեղեկություններ չունի։
«Պատաստվում ենք հանդիպել, որոշ ճշտումներ նաև Արցախի իշխանությունների հետ կանենք», - իր հերթին ասաց Քոչարյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմից խուսափելու տեսական հնարավորության համար պարտադիր պայման էր ԼՂ հարցի կարգավորման հայկական տեսլականից հրաժարվելը․ Փաշինյան