Դաշնակցության SOS Artsakh բողոքի ակցիաները մեկնարկեցին

Այսօր առավոտյան մեկնարկել են ՀՅ Դաշնակցության բողոքի ակցիաները՝ SOS Artsakh խորագրով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՅԴ-ն վաղվանից 24 ժամյա նստացույցեր կանի ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի դեսպանատների, ԵՄ պատվիրակության դիմաց

Մեկնարկել է նստացույցը մասնավորապես Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց: Քաղաքացիները տարբեր պաստառներով եկել են նաև Ռուսաստանին կոչ անելու քայլեր ձեռնարկել՝ որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ, Արցախի շրջափակումը վերացնելու համար:

Ընդդիմադիրներն այս ակցիաներով փորձում են միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ կենտրոնացնել Արցախի ապօրինի շրջափակման վրա: Արդեն շուրջ 7 ամիս է Արցախը շրջափակման մեջ է, հունիսի 15-ից էլ՝ ամբողջությամբ, միայն կիրակի օրը Կարմիր Խաչի մեքենաների համար վերականգնվեց երթևեկությունը: Հումանիտար բեռներ արդեն 13 օր է ինչ Արցախ չեն մտնում, տեղում արդեն լուրջ խնդիրներ կան սննդի հետ կապված՝ բացակայում են մի շարք կարևոր սննդատեսակներ, դեղորայք:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանը կրկին արգելում է հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով

Ընդդիմադիրները միաժամանակ 24-ժամյա ակցիաներ են սկսել ոչ միայն Ռուսաստանի, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատների, Հայաստանում Եվրամիության պատվիրակության շենքի դիմաց: