Հայկական կողմը շուտով կավարտի Մարգարայում ենթակառուցվածքները կարգի բերելու աշխատանքները. Ռուբինյան

Հայկական կողմը աշխատանքներ է տանում Մարգարայում համապատասխան ենթակառուցվածքները կարգի բերելու համար և շատ շուտով կավարտի աշխատանքները, այսօր ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի ընթացքում ասաց հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման բանակացություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

«Հույս ունենք, որ թուրքական կողմը նույնպես կպահի պայմանավորվածությունները և այս ամառվա ընթացքում պայմանավորվածությունները կիրագործվեն», - հավելեց նա։

Հարցին, թե արդյո՞ք այս պահին քննարկումներ կան թուրքական կողմի հետ, Ռուբինյանը պատասխանեց. - «Գործընթացը կանգնած վիճակում չէ, ես ըստ անհրաժեշտության խոսում եմ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ»։

Մարգարայի կամրջով փետրվարին հայկական կողմը հումանիտար բեռներ ուղարկեց երկրաշարժից տուժած թուրքական բնակավայրեր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 1999-ին հայ-թուրքական սահմանի բացումը շատ մոտ էր թվում. Շիրակի մարզպետի նախկին խորհրդական
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ