«Վագների» զինյալներն իրենց շարասյուներով վերադառնում են դաշտային ճամբարներ. խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի այս հայտարարությունը հրապարակվել է Տելեգրամում նրա մամլո ծառայության կողմից։
«Գիտակցելով ողջ պատասխանատվությունը այն բանի համար, որ երկու կողմերից մեկը ռուսական արյուն է թափելու, մենք շրջում ենք շարասյուները և գնում հակառակ ուղղությամբ՝ դաշտային ճամբարներ՝ պլանի համաձայն»,- ասվում է Պրիգոժինի անունից տարածված հայտարարության մեջ։
Զինյալների առաջնորդի հայտարարությունը հաջորդում է Բելառուսի նախագահականի հաղորդագրությանը, որի համաձայն՝ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցել է Պրիգոժինի հետ, ինչի արդյունքում վերջինս համաձայնել է զինյալների շարժը կանգնեցնելու առաջարկին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պրիգոժինն ընդունել է զորաշարժը կանգնեցնելու, լարվածությունը թուլացնելու Լուկաշենկոյի առաջարկը»Ռուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, որոնք շարունակվում են մինչ այս պահը: Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները, Կրեմլի մերձակայքում երթևեկում են զրահամեքենաներ: