Բելառուսի նախագահականը հայտարարում է, թե Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցել է «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ, ինչի արդյունքում վերջինս համաձայնել է զինյալների շարժը կանգնեցնելու առաջարկին:
«Սեղանին է իրավիճակի հանգուցալուծման շահավետ և ընդունելի տարբերակ`«Վագների» զինյալների համար անվտանգության երաշխիքների տրամադրմամբ», - հայտարարել է պաշոնական Մինսկը առանց հավելյալ մանրամասների:
Նշվում է միայն, որ Լուկաշենկոն բանակցությունները վարել է ողջ օրվա ընթացքում`նախագահ Պուտինի համաձայնությամբ. «Կողմերը համաձայնել են, որ չի կարելի արյունահեղության գնալ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեդվեդևը ամբողջ աշխարհի համար վտանգավոր է համարում, եթե միջուկային զինանոցն ընկնի խռովարարների ձեռքը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հակաահաբեկչական գործողություններ Ռուսաստանում. Կրեմլը մեղադրում է Պրիգոժինին ռազմական հեղաշրջման մեջՌուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, որոնք շարունակվում են մինչ այս պահը: Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները, Կրեմլի մերձակայքում երթևեկում են զրահամեքենաներ. առնվազն մեկ քաղաք`Դոնի Ռոստովը գտնվում է «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման հսկողության տակ: