Լիպեցկի նահանգապետը հայտարարել է, թե «Վագների» զինտեխնիկան սկսել է տեղաշարժվել մարզի տարածքով:
«Իրավապահ մարմիններն ու իշխանությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները բնակչության անվտանգությունն ապահովելու համար, իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ»,- հայտարարել է նահանգապետը`չմանրամասնելով`պատրաստվում են արդյոք քայլեր ձեռնարկել վարձկանների տեղաշարժը կանգնեցնելու համար:
Փաստացի, վագներովցիները սկսել են շարժվել երեկ կեսգիշերից` Ուկրաինայի հետ սահմանից քիչ հեռու գտնվող Ռոստովից, անցել են Վորոնեժն ու հասել Լիպեցկ, որը գտնվում է դեպի Մոսկվա տանող M4 միջպետական ճանապարհին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պետերբուրգում Պրիգոժինի գրասենյակի մոտ կայանած մեքենաներում խոշոր չափի կանխիկ գումար է հայտնաբերվելԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը ստորագրեց ռազմական դրության ռեժիմը խախտելու համար մեկ ամսով կալանելու թույլտվություն տվող օրենքը