Մատչելիության հղումներ

Պուտինը ստորագրեց ռազմական դրության ռեժիմը խախտելու համար մեկ ամսով կալանելու թույլտվություն տվող օրենքը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր օրենք ստորագրեց, որը 30 օրվա կալանք է նախատեսում ռազմական դրության ռեժիմը խախտելու համար։

Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար: Պրիգոժինն, իր հերթին, մեղադրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը իր վարձկանների ուղղությամբ կրակ բացելու համար: Երեկ ուշ երեկոյան նա հայտարարել է, թե «արդարության երթ է սկսում» նախարարության դեմ`կոչ անելով ռուսաստանցիներին միանալ իրեն: Այսօր խմբավորումը հայտարարում է Ռոստովում վերահսկողության մասին։

Վլադիմիր Պուտինն այդ քայլերն անվանեց խռովություն, դավաճանություն, հարված թիկունքին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG