Չեխիիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին Twitter-ի իր էջում գրել է․ - «Տեսնում եմ՝՝ իմ ամառային հանգիստը Ղրիմում մոտենում է»։
Չեխական CTK գործակալության հաղորդմամբ՝ Լիպավսկին ասել է, որ Չեխիան մոտիկից հետևում է ռուսաստանյան իրադարձություններին։
«Ինչ վերաբերում է Ուկրաինայում շարունակվող ներխուժմանը և երկրում անվտանգային իրավիճակի խարխլման հնարավոր սպառնալիքներին, ապա հատկապես Եվրամիության և ՆԱՏՕ-ի քաղաքացիների համար Ռուսաստան ճամփորդելու դեմ մեր խիստ նախազգուշացումը դեռևս ուժի մեջ է», - CTK-ի փոխանցմամբ` ասել է Լիպավսկին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բրիտանիայի վարչապետը գտնում է, որ Ռուսաստանի ներքին հակամարտության կողմերը պետք է պատասխանատու գործեն Եվրամիությունը «Ռուսաստանի ներքին գործն» է համարում Պրիգոժինի ընդվզումը«Վագների» շարասյունը լքել է Դոնի Ռոստովը, Վորոնեժը (լրացված)Անվտանգության աննախադեպ միջոցառումներ Ռուսաստանում. Կրեմլը մեղադրում է Պրիգոժինին ռազմական հեղաշրջման մեջ