Մայրաքաղաք Մոսկվան Ռոստովի հետ կապող ավտոմայրուղին`M4-ը փակ է: Այդ ճանապարհին ընկած Վորոնեժի իշխանությունները հայտարարել են, թե որոշել են չեղարկել առաջիկա բոլոր զանգվածային միջոցառումները:
«Իրավիճակը կայուն է, կնեսական բոլոր ծառայություններն աշխատում են սովորական ռեժիմով», - միաժամանակ հաղորդել է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը:
Անվտանգության հավելյալ միջոցներ են ձեռնարկվել նաև Ռոստովում, որը, ըստ «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինի, անցել է իր խմբավորման վերահսկողության տակ:
Մինչ այս պահը ոչ նախագահ Պուտինը, ոչ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ոչ էլ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Պրիգոժինի գործողություններն ու հայտարարությունները չեն մեկնաբանել: