Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևը հայտարարել է, թե Դոնի Ռոստովում շաբաթ- կիրակի նախատեսված բոլոր զանգվածային միջոցառումները չեղարկվել են:
«Հասարակական տրանսպորտը աշխատում է, բայց քաղաքի կենտրոնում երթուղիները փոխվել են», - նշել է պաշտոնյան:
Սահմանափակումներ են մտցվել նաև Ռոստովի նահանգի Աքսայի շրջանում. համայնքապետը հորդորել է բնակիչներին բնակության վայրը չլքել:
Ավելի վաղ «Վագների» առաջնորդ Պրիգոժինը հայտարարել էր, թե իր վարձկանները մտել են Ուկրաինայի սահմանից քիչ հեռու գտնվող այս նահանգ և պատրաստ են «ոչնչացնել բոլոր նրանց, որ դիմադրություն ցույց կտան»: