Վաշինգտոնը հետևում է ռուսաստանյան իրադարձություններին

Սպիտակ տունը հայտարարել է, թե «նախագահ Բայդենը տեղեկացվել է Ռուսաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»:

«Մենք հետևում ենք իրադարձություններին և խորհրդակցություն կանցկացնենք դաշնակիցների հետ», - հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադամ Հոջը:

«Վարձկանների այդ խումբը հետզհետե դառնում է մրցակցային ուժային կենտրոն`մարտահրավեր նետելով Ռուսաստանի բանակին», - դեռ տարեսկզբին հայտարարել էր Սպիտակ տունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլը մեղադրում է Պրիգոժինին ռազմական հեղաշրջման մեջ