Կնոջ հորը սպանելու մեջ մեղադրվող Գոռ Տեր-Եսայանն այսօր դատարանի որոշմամբ 3 ամսով կալանավորվեց։
Նրա կինը՝ Լիանա Մարգարյանը համացանցով օգնություն էր խնդրել, նշելով, որ հորը սպանած նախկին ոստիկան ամուսինը հիմա էլ իրեն է սպառնում, ինքն էլ երկու անչափահաս երեխաների հետ թաքնվել է։
Գոռ Տեր-Եսայանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը հերքել էր կնոջ այդ պնդումները, նշելով՝ դատարանի որոշում կա, ըստ որի հայրը պետք է տեսակցի երեխաներին, բայց նա թաքնվել է։
Այս գործով տուժող է նաև Լիանա Մարգարյանի քույրը՝ Էլեն Մարգարյանը։
47-ամյա Արթուր Մարգարյանին սպանած երիտասարդի փաստաբանն ու կինը պնդում են՝ Գոռ Տեր-Եսայանն այդ արարքը կատարել է թմրանյութերի ազդեցության տակ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է կնոջ ահազանգը, որ հորն սպանած ամուսինը հիմա էլ «իրեն, երեխաներին է սպառնում»